ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչությունում հավատարմագրման Կարգ
Հանրապետական ԶԼՄ-ների, Հայաստանում արտասահամանյան ԶԼՄ-ների սեփական թղթակիցների, կարճատեւ ժամանակահատվածով Հայաստանում գտնվող օտարերկրյա լրագրողների համար:
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչությունում գործում է հավատարմագրման հետեւյալ կարգը`
Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի», ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ստանալու համար պահանջվում է ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչություն ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
- նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ եւ կնիքով, (pdf կամ jpg ֆորմատներով)
- մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված), (pdf կամ jpg ֆորմատներով)
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված) (pdf կամ jpg ֆորմատներով)
- լրացված դիմում-թերթիկ (application form)
Հավատարամագրման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
Կարճատեւ այցով Հայաստանում գտնվող օտարերկրյա լրագրողներից պահանջվում է ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչություն ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
- նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ եւ կնիքով, որտեղ նշված կլինի այցի նպատակը, լրագրող(ներ)ի անուն(ներ)ը եւ նրա(նց)՝ Հայաստանում գտնվելու ժամկետներն ու ակնկալվող հանդիպումների ցանկը (կառավարական տարբեր օղակներում հանդիպումներ խնդրելու դեպքում նախընտրելի է այդ նամակը ստանալ վաղօրոք՝ փոստով, ֆաքսով` 56-56-01 կամ էլ-փոստով` press@mfa.am հասցեով),
- մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված),
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված),
- լրացված դիմում-թերթիկ (application form)
- հավատարմագրումը կատարվում է օտարերկրյա լրագրողի՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչություն ներկայանալուն պես,
- հավատարամագրումը կատարվում է տվյալ լրագրողին տրված Հայաստան մուտքի արտոնագրի ժամկետով:
- ՀՀ մուտքի արտոնագրի բացակայության դեպքում (եթե լրագրողը ժամանել է ՀՀ-ի հետ ոչ արտոնագրային սահմանային ռեժիմ ունեցող երկրից), ապա հավատարմագրումը կատարվում է լրագրողի կողմից ներկայացված պաշտոնական նամակում նշված Հայաստանում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան` ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչության պետի համաձայնությամբ: