Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Պաշտոնական անվանումը
Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը
| Երևան | 1 119 000 (2010) |
Խոշոր քաղաքները
| Բնակչությունը (2009թ.) | |
| Գյումրի | 146 300 |
| Վանաձոր | 104 800 |
| Վաղարշապատ | 57 500 |
| Հրազդան | 53 200 |
| Աբովյան | 46 500 |
| Կապան | 45 500 |
| Արմավիր | 33 800 |
| Գավառ | 25 700 |
| Արտաշատ | 25 400 |
| Չարենցավան | 25 000 |
| Սևան | 23 200 |
| Գորիս | 23 000 |
| Մասիս | 22 400 |
| Աշտարակ | 21 600 |
| Արարատ | 20 800 |
| Իջևան | 20 600 |
Պետական լեզուն
հայերեն
Կրոնը
Բնակչության բացարձակ մեծամասնությունը հետևորդ է Հայ առաքելական եկեղեցու .

Դրամական միավորը
դրամ, շրջանառության մեջ է մտել 1993-ից
Բնակչությունը
3 249 500 (2010)
Էթնիկ կազմը
հայեր` 96%
Ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն
Օգտակար հանածոները
Հայաստանում արդյունահանում են պղինձ, ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պերլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը
29.74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրությունը
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը
Արագած լեռը (4,090 մետր)
Հարևան երկրները
հյուսիսում` Վրաստան
հյուսիս-արևելքում` Ադրբեջան
հարավում` Իրան
հարավ-արևմուտքում` Ադրբեջան
արևմուտքում` Թուրքիա