Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ՀՀ կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում և դիտարկվում է որպես տնտեսական զարգացման կարևորագույն միջոցներից մեկը: Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, և այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը: Ներդրումային նպատակաուղղված քաղաքականության մշակմամբ և նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական և գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Ինչպես և բոլոր զարգացող երկրներում, Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը լուծում է մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը (ընդհանուր և ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ և այլն), նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:
Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, և այս ազատական մոտեցումն ամրագրվել է օրենսդրության մեջ, մասնավորապես` 1994թ.-ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում, 2005թ.-ին հաստատված «ՀՀ ներդրումային քաղաքականության» Հայեցակարգում և տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթներում:
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա, այն նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսության մեջ:
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է` տնտեսական ակտիվության բարձրացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և ներդրումների ծավալների մեծացման միջոցով տնտեսական կայուն աճի և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովումը: Բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, օտարերկրյա և տեղական ներդրումների ծավալների մեծացման համար կարևորվում է ներդրումային ոլորտում վարչարարական խոչընդոտների հաղթահարման խնդիրը:
Ներդրումների ներգրավման խթանումը, նրանց զգալի ծավալների առկայությունը տնտեսությունում եղել և մնում է խիստ որոշիչ ՀՀ տնտեսական զարգացման ընդունելի տեմպերի և ծավալների ապահովման համար:
ՀՀ կառավարությունը, ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումների խթանման նպատակով, ձգտում է իրականացնել մի շարք առաջնահերթ քայլեր, դրանք են.
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական համագործակցությունը իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա: Արտաքին առևտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն ենª համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, արտաքին տնտեսական գործունեության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:
Արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:
Այդ ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք: Մասնավորապես`
Առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացմանը կնպաստի արտասահմանյան երկրներում, մասնավորապես` Եվրամիությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում այդպիսի ներկայացուցչության հիմնումը:
Աղբյուր. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Կից փաստաթղթեր