EnglishFrançaisРусский

Երկկողմ հարաբերություններ



Ադրբեջան

Ադրբեջանը հրաժարվում է դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` դա պայմանավորելով արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ.Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց եռակողմ (Ադրբեջան, Արցախ, Հայաստան) զինադադար: 

Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որով նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքների հիման վրա:

Ադրբեջանը մերժում և կոպտորեն խախտում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, պետական մակարդակով իրականացնում է այլատյացության և հակահայկական քարոզչություն, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993թ. ընդունած բանաձևերի դրույթները` սպառազինությունների մրցավազք և շփման գծում պարբերական սադրանքներ կազմակերպելով, հրաժարվում է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը ԼՂ տարածքներից` դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը:

 

Թարմացված է առ 01.09.2010թ.