EnglishFrançaisРусский

Երկկողմ հարաբերություններ



Մոլդովա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին:

Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության դեսպան է հանդիսանում ՌԴ-ում ՄՀ դեսպանը:

Այցեր

Մոլդովա

2013թ. հուլիս ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի աշխատանքային այցը

Հայաստան 

2012թ. դեկտեմբեր

Մոլդովայի Հանրապետության վարչապետ Վ.Ֆիլատի աշխատանքային այցը

2012թ. դեկտեմբեր

Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յու.Լյանկեի աշխատանքային այցը

2013թ. սեպտեմբեր

Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Ն.Գերմանի աշխատանքային այցը

Ստորագրված փաստաթղթեր

Ընդամենը 18
Համաձայնագրեր 17
Արձանագրություններ
Հուշագրեր 1 
Այլ

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է շուրջ 2575.7 հազար ԱՄՆ դոլար, 2013թ.՝ 1554.5-ի փոխարեն:

  արտահանում ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2014թ. 527.1 հազար ԱՄՆ դոլար 2048.6 հազար ԱՄՆ դոլար

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Գործած գորգեր, արևածաղկի ձեթ, շինարարական դետալներ, խցան, թասակ և կափարիչ շշերի, տուսպ և այլ կոշտ թափոն

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Ծխախոտի հումք, փայտե տակառ, գուռ, շարժիչային փոխադրամիջոց հատուկ նշանակության, դեղամիջոց, գրանիտ, ծիրանաքար, բազալտ
 

Թարմացված է առ 07.02.2015թ.