EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

23.04.2018

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ

Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն՝ Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։ մանրամասն ...

20.04.2018

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին

Անշուշտ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը և դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան: մանրամասն ...

19.04.2018

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները «Արմենպրես» գործակալության հարցերին

Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ: մանրամասն ...

02.04.2018

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որ Ադրբեջանը 30 տարիներ ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը: մանրամասն ...

02.03.2018

ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը դիվանագետի օրվա կապակցությամբ

Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Մեր ժողովրդի արդի պատմության շրջադարձային տարեթվերի շարքին կարելի է դասել 1992թ.-ի մարտի 2-ը։ Այդ օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, մեր պետականության խորհրդանիշ եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ Իրագործվեց մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների նվիրական երազանքը։ մանրամասն ...

27.02.2018

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

Հավանաբար մեկ ժողովուրդ երկու պետություն կարգախոսը դրսևորվում է որպես մեկ քարոզչություն, երկու խոսափող։ Խոջալուն օգտագործվում է որպես քարոզչական հնարք, որը հետապնդում է մի քանի նպատականեր։ մանրամասն ...

22.02.2018

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ

Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։ մանրամասն ...

02.02.2018

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին

Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար: մանրամասն ...

29.12.2017

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին. Մաս 2

2018-ը խորհրդանիշներով լի տարի է լինելու. արցախյան շարժման 30-ամյակն է, Առաջին Հանրապետության հարյուրամյակը, մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Այս խորհրդանիշները, թվում է` պատմական իմաստով այնքան հեռու են իրարից, տարբեր են, բայց դրանց մեջ ընդհանրությունները շատ են: Ամենակարևոր ընդհանրությունն այն է, որ այս հոբելյանները ևս մեկ անգամ գալու են ցույց տալու հայ ժողովրդի ձգտումը, ազատատենչ ձգտումը, ապրելու և արարելու ձգտումը: Այս իմաստով ինչ կցանկանամ հեռուստադիտողներին, ոչ միայն հեռուստադիտողներին, ես կցանկանամ, որ գալիք տարին խաղաղության, բարգավաճման, հաջողությունների և առաջընթացի տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի, Արցախի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների, բոլորիս համար: մանրամասն ...

29.12.2017

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին. Մաս 1

Դիվանագիտությունը, իհարկե, պետք է այնպես վարվի, որ արդյունք տա: Այստեղ ոչ թե ճառ ասելն է կարևոր, այլ գործ անելը: Բայց դիվանագիտությունն այնպես պետք է վարվի, որ հանրային կարծիքն ըմբռնի, թե ինչ է արվում: Եթե հանրային կարծիքի կողմից ըմբռնում չկա, դա էլ որևէ լավ բան չի տալիս: Որովհետև որևէ երկրի դիվանագիտական քայլերը, եթե իր հանրային կարծիքի կողմից աջակցություն չեն ստանում, ապա դժվար է դրանք իրականություն դարձնել: մանրամասն ...