Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության.
- արտաքին անվտանգության ամրապնդմանը,
- զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը,
- միջազգային ասպարեզում դիրքորոշումների ներկայացմանը,
- արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը,
- միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը,
- բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը,
- հարաբերությունների կարգավորմանն այն երկրների հետ, որոնց հետ գոյություն ունեն խնդիրներ,
- արտերկրի հայկական համայնքների կապերի առավել զարգացմանն ու խորացմանը
Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում: