EnglishFrançaisРусский

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի լուսաբանման համար

 

Ս.թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի լուսաբանման համար օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ-ների թղթակիցները և լրագրողները պետք է հավատարմագրում անցնեն ՀՀ ԱԳՆ-ում` մինչև սեպտեմբերի 15-ը press@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով հետևյալ տեղեկատվությունը.

  1. ԶԼՄ անվանումը
  2. Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը և պաշտոնը
  3. Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի սկան արված պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով)
  4. Լուսանկար (.jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար)
  5. Արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված նամակ` լրատվամիջոցի ղեկավարի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ-ի կնիքով (.pdf ձևաչափով)

Օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ՀՀ ԱԳՆ 2017թ. հավատարմագրում, press@mfa.am հասցեին կարող են ուղարկել միայն հետևյալ տեղեկատվությունը.

  1. Լրատվամիջոցի անվանումը
  2. Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը
  3. Լուսանկար (.jpg ձևաչափով)
Խնդրում ենք, Ձեր էլեկտրոնային նամակի «Թեմա» բաժնում նշել «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով», այլապես, հաշվի առնելով ԱԳՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածությունը, Ձեր հայտի ուսումնասիրումը կարող է հետաձգվել:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ծրագիրը հասանելի է այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների հետ.

Աննա Նաղդալյան - a.naghdalyan@mfa.am, հեռ.՝ +374 60 620 201
Իննա Թորգոմյան - i.torgomyan@mfa.am, հեռ.՝ +374 60 620 206
Լուսինե Սարգսյան - l.sargsyan@mfa.am, հեռ.՝ +374 60 620 204
Արթուր Ադամյան - a.adamyan@mfa.am