EnglishFrançaisРусский

Ի գիտություն

Երևանում Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսությունը լուսաբանելու համար ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգը

Հավատարմագրում կարող եք իրականացնել մինչև նոյեմբերի 17-ը, ժամը 10:00:

 


Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսությունը:

Միջոցառումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ 2016թ. հավատարմագրում անցած ԶԼՄ ներկայացուցիչները պետք է press@mfa.am էլ-փոստի հասցեին ուղարկեն հետևյալ տեղեկատվությունը`

  1. լրատվամիջոցի անվանումը,
  2. ԶԼՄ ներկայացուցչի անուն-ազգանունը, պաշտոնը:

Պաշտոնական պատվիրակություններին ուղեկցող լուսանկարիչները, օպերատորները և լրագրողները պետք է press@mfa.am էլ-փոստի հասցեին ուղարկեն հետևյալ տեղեկատվությունը (խնդրում ենք հաշվի առնել, որ լրագրողների խմբի ներկայացուցիչներն իրենց հետ պետք է անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունենան և ներկայացնեն անվտանգության ստուգման ժամանակ)`

  1. լրատվամիջոցի անվանումը (սա չի վերաբերվում անձնական օպերատորին և լուսանկարչին),
  2. լուսանկարիչների, օպերատորների, լրագրողների անուն-ազգանունը, պաշտոնը,
  3. պաշտոնական լուսանկար (.jpg ձևաչափով):

ԱԳՆ հավատարմագրում չունեցող ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են հավատարմագրվելու ՀՀ արտաքին գործերի նախարարությունում` press@mfa.am էլ-փոստի հասցեին ուղարկելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. լրատվամիջոցի անվանումը,
  2. ԶԼՄ ներկայացուցչի անուն-ազգանունը, պաշտոնը
  3. անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի սկան արված տարբերակը,
  4. պաշտոնական լուսանկար (.jpg ձևաչափով),
  5. նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով` ուղղված ԱԳՆ մամուլի խոսնակին։

Խնդրում ենք Ձեր նամակների «Վերնագիր» բաժնում հատուկ նշել «EaP Yerevan», այլապես, հաշվի առնելով ԱԳՆ պաշտոնական փոստային համակարգի ծանրաբեռնվածությունը, Ձեր նամակի դիտարկումը կարող է հետաձգվել:

Հավատարմագրման և միջոցառման ծրագրի հետ կապված հնարավոր հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակիցների՝ Աստղիկ Բալդրյանի (a.baldryan@mfa.am) կամ Աննա Նաղդալյանի (a.naghdalyan@mfa.am) հետ: Կարող եք զանգահարել նաև 060 620 214 հեռախոսահամարով:

Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգ

14:30 - Արտաքին գործերի նախարարների հանդիպում (մուտքը՝ միայն օպերատորներ, լուսանկարիչներ)

16:30 - Համատեղ լուսանկարում (մուտքը՝ միայն օպերատորներ, լուսանկարիչներ)

17:00 - Համատեղ մամուլի ասուլիս. լեզուն՝ հայերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ (մուտքը՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ)

 

10:00 - ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսություն, որին կհաջորդի մամուլի ասուլիս, համատեղ լուսանկարում (այս միջոցառման լուսաբանման հետ կապված հարցերով խնդրում ենք դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն):