ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

13 հոկտեմբերի, 2020

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր:

Նախարար Մնացականյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը: 

Երկուստեք ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

 

Տպել էջը