EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

18.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։ մանրամասն ...

18.04.2012

Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱԷՄԳ տնօրենին

Ապրիլի 18-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano): մանրամասն ...

18.04.2012

Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին

Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: մանրամասն ...

18.04.2012

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի վարչապետի հետ

Ապրիլի 18-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահն: Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպանը շեյխ Ջաբեր ալ-Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքները: մանրամասն ...

18.04.2012

Դեսպան Ղազինյանի հանդիպումը ՄԹ Համայնքների Պալատի խոսնակի հետ

Ապրիլի 18-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպեց Համայնքների Պալատի խոսնակ Ջոն Բերկովի հետ (John Bercow): մանրամասն ...