EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

24.04.2012

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլի 18-ին հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բելառուսում

Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սան Պաուլոյում

Ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Չեխիայում

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ դրեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրիին, որը զետեղված է այն տան մոտ, ուր ծնվել է մեծանուն հումանիստը: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները: Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի միջոցառումներ Հունաստանում

Ապրիլի 22-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Ալեքսանդրապոլիս քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ` կազմակերպված հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իրանում

Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: մանրամասն ...

24.04.2012

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի, քաղաքական կուսակցությունների և ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց դեպի Թուրքիայի դեսպանատուն: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ: մանրամասն ...

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում

Միացյալ Թագավորությունում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից (ԲՀԵԽ) կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը: մանրամասն ...