EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

30.04.2012

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի հետ

Ապրիլի 30-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: մանրամասն ...

30.04.2012

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կիպրոսում

Հայոց ցեղասպանության կիպրոսյան հանձնախմբի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ապրիլի 23-ին Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ երիտասարդության քայլարշավ: Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն կաթողիկոսական թեմի փոխանորդ Գերաշնորհ Տեր Վարուժան արք. Հերեկելյանի գլխավորությամբ: մանրամասն ...

30.04.2012

Դեսպան Սեյրանյանի այցելությունը Պրահայի Կարլով համալսարան

Ապրիլի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում: մանրամասն ...