EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հուշաքարի բացման արարողություն Տոկիոյում

16.09.2016

Սեպտեմբերի 16-ին, Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Տոկիոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում` «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն:

Հուշաքարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, Հայաստանի Հանրապետության ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24-րդ տարեդարձին և խորհրդանշում է հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը:

Բացման ելույթով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի խորհուրդը և համոզմունք հայտնելով, որ այն կհանդիսանա շարունակաբար խորացող և ընդլայնվող հայ-ճապոնական հարաբերությունների խորհրդանիշերից մեկը:

Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոն իր խոսքում անդրադարձավ երկկողմ փոխգործակցության զարգացման և սերտացման գործընթացին` նշելով, որ դրա վառ վկայությունն է նաև վերջերս իր ղեկավարած խմբի Հայաստան կատարած այցը և այս հուշաքարի բացումը:

Ելույթ ունեցավ նաև «Մորի թրասթ» ընկերությունը ներկայացնող տիկին Միկա Մորին, որի աջակցությամբ է իրականացվել այս նախաձեռնությունը:

Արարողությանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի, արտգործնախարարության, հայ համայնքի ներկայացուցիչները և այլ պատվավոր հյուրեր:

Կից լուսանկարներ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հուշաքարի բացման արարողություն Տոկիոյում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հուշաքարի բացման արարողություն Տոկիոյում

Ամբողջ ալբոմ »