EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի հանդիպմանը

27.05.2017

Մայիսի 27-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպամը՝ Կարեն Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ - Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, համատեղ ու համադրված աշխատանքի կարևորությունը:

Ելույթից հետո նախարարի տեղակալ Նազարյանը պատասխանել է Հայաստան-ԵՄ գործընկերության քաղաքական երկխոսությանն ու ոլորտային համագործակցությանն առնչվող խորհրդաժողովի մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Կից լուսանկարներ

Նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի հանդիպմանը

Ամբողջ ալբոմ »