EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

11.10.2017

Հոկտեմբերի 8-ին Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը տեղի ունեցավ «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի» լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Հյուրերի թվում էին ԵԱՀ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եգիպտահայեր։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց անցած 25 տարիներին հայ-եգիպտական համագործակցության շրջանակներում գրանցված ձեռքբերումները, անդրադարձավ միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Քառյակի կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձարանից։
 

Կից լուսանկարներ

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ Կահիրեում

Ամբողջ ալբոմ »