EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

13.11.2017

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հանդիպումը:

Դեսպան Թումանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց նախորդ օրն Իրանի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-իրանական համագործակցության խնդիրները:

Հաշվի առնելով համատեղ իրականացվող ծրագրերը՝ կողմերը նշեցին, որ երկու երկրներն էլ ունեն մեծ ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ:

ՀՀ դեսպանն առաջարկեց քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական և իրանական ընկերությունների մասնակցությամբ 2018թ. Թեհրանում գործարար համաժողով անցկացնելու հարցը:

Նախարար Ջահրոմիի կողմից վերը նշված առաջարկությունը հավանության արժանացավ և վերջինս պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա կազմակերպմանը:
 

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »