EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը

14.11.2017

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:

Փոխնախարար Հովակիմյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որտեղ, մասնավորապես նշեց, որ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագիրը կրող այս գիտաժողովը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2016-2017թթ. երկամյա շրջափուլի համար ներկայացվել էր «Հայկական աստղագիտական ընկերության» կողմից, ընտրվել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից և հետագայում հաստատվել ու ֆինանսավորվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վերահաստատելու գիտության զարգացման հրամայականը, խրախուսելու երկրների միջև գիտական համագործակցությանը նպաստելու բոլոր ջանքերը:

Նա նաև ընդգծեց, որ Ազգային հանձնաժողովը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկերը Հայաստանում, իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ գործառույթներ, այդ թվում, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընձեռած հնարավորությունները, նպաստում է հայ գիտության ու մշակույթի ձեռքբերումների մասին միջազգային հանրության իրազեկմանը:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում Կազմակերպությունը երկամյա պարբերականությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետությունների կողմից ներկայացված, Կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխանող ծրագրային առաջարկներին:

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը

Ամբողջ ալբոմ »