EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ալեն Դանքնի հետ

14.06.2018

Հունիսի 14-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

Ալեն Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
 

Կից լուսանկարներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ալեն Դանքնի հետ

Ամբողջ ալբոմ »