EnglishFrançaisРусский

Հայաստանի Հանրապետության Պետական արարողակարգ

Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգը կարգավորվում է ՀՀ Նախագահի 2002 թ. մարտի 16-ի ՆՀ-1067 հրամանագրով հաստատված ՙՀայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով՚:

Այդ հիմնադրույթներով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացման կարգըª ելնելով միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներից և հայ ժողովրդի ազգային սովորույթներից ու ավանդույթներից:

Վերոնշյալ հիմնադրույթներով նախատեսված գործառույթներն իրականացնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ՙՊետական արարողակարգի ծառայություն՚ գործակալությունը:

Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգն ունի մի շարք կարևոր գործառույթներ, որոնք իրականացվում են պետական արարողակարգի ծառայության միջոցով կամ նրա անմիջական աջակցությամբ և ուղղորդմամբ:

Այդ գործառույթներից է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի Նախագահի (համաձայնությամբ), վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ղեկավարած պատվիրակություններիª օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, վերջիններիս բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակությունների, հատուկ դիվանագիտական առաքելությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և նրանց ուղեկցող անձանցª Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումը և իրականացումը.

Գործառույթների իրականացման շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, պետական մյուս մարմինների պաշտոնական պատվիրակություններիª օտարերկրյա պետություններ այցերի և այդ մարմինների լիազորած պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների խորհրդարանների, սահմանադրական դատարանների, նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական, այդ թվումª ռազմական պատվիրակություններիª Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստման և իրականացման գործում:

Նշվածներից բացի այլ մակարդակի և մասնագիտական-փորձագիտական պատվիրակությունների այցերը և միջոցառումները նախապատրաստվում և իրականացվում են պատասխանատու մարմինների կողմից, իսկ ընդհանուր համադրումըª պետական արարողակարգի ծառայության կողմից:

ՀՀ պետարարողակարգի կարևորագույն գործառույթներից է նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը:

Պետարարողակարգը նաև պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրության իրականացման, նրանց հետ ընթացիկ աշխատանքների, անշարժ և շարժական գույքի օգտագործման, դիվանագիտական անձնակազմի անձեռնմխելիության և արտոնությունների հետ կապված հարցերի կարգավորման, վերջիններիս մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ապահովման, ինչպես նաև նրանց ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպման համար:

Պետական արարողակարգի ծառայությունը մշակում և հաստատում է պետական արարողակարգի հիմնադրույթներից բխող արարողակարգային միջոցառումների ծիսակարգերը, անհրաժեշտ աշխատանք է տանում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետª սույն հիմնադրույթների պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային նորմերին ծանոթացնելու նպատակով: