Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:
Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ - 11 մարտի, 2010թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 4 մարտի, 2010թ.
ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 10 հոկտեմբերի, 2007թ.
Չիլի, Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.
Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2006թ.
Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
Լիտվա, Ասամբլեայի որոշումը - 15 դեկտեմբերի, 2005թ.
Եվրոպառլամենտի որոշումը - 28 սեպտեմբերի, 2005թ.
Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 14 հուլիսի, 2005թ.
Գերմանիա, Պառլամենտի որոշումը - 15 հունիսի, 2005թ.
Արգենտինա, Սենատի որոշումը - 20 ապրիլի, 2005թ.
Լեհաստան, Պառլամենտի որոշումը - 19 ապրիլի, 2005թ.
Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը - 21 դեկտեմբերի, 2004թ.
Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 30 նոյեմբերի, 2004թ.
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
Արգենտինա, Սենատի հռչակագիրը - 31 մարտի, 2004թ.
Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը - 16 դեկտեմբերի, 2003թ.
Արգենտինա, Սենատի որոշումը - 20 օգոստոսի, 2003թ.
Կանադա, Սենատի որոշումը - 13 հունիսի, 2002թ.
Եվրոպառլամենտի որոշումը - 28 փետրվարի, 2002թ.
Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը - 16 նոյեմբերի, 2000թ.
Եվրոպառլամենտի որոշումը - 15 նոյեմբերի, 2000թ.
Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
Լիբանան, Պառլամենտի որոշումը - 11 մայիսի, 2000թ.
Շվեդիա, Պառլամենտի զեկույցը - 29 մարտի, 2000թ.
Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
Բելգիա, Սենատի որոշումը - 26 մարտի, 1998թ.
Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը - 3 ապրիլ, 1997թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996թ.
Կանադա, Համայնքների պալատի որոշումը - 23 ապրիլի, 1996թ.
Ռուսաստան, Դումայի որոշումը - 14 ապրիլի, 1995թ.
Արգենտինա, Սենատի որոշումը - 5 մայիսի,1995թ.
Եվրոպառլամենտի որոշումը - 18 հունիսի, 1987թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը - 29 ապրիլի, 1982թ.
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների Պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
ԱՄՆ, Սենատ, որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.
Աղբյուրը: www.genocide-museum.am