EnglishРусский

Ուսումնառություն Հայաստանում

Հայաստանի գիտակրթական համակարգի առավել զարգացած կիրառական գիտությունների ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը, բժշկությունը: Այսօր, մոտ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գործում են 26 պետական, որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ և ավելի քան 42 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Բարձրագույն կրթությունը մատուցվում է տարբեր կարգի ուսումնական հաստատություններում` համալսարաններ, ինստիտուտներ, ակադեմիաներ և կոնսերվատորիա: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում են ստանում 7 հազարից ավելի օտարերկրացի ուսանողներ և ասպիրանտներ: Կրթության ոլորտների մասին մանրամասն տեղեկատվություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության www.edu.am պաշտոնական կայքէջից, անգլալեզու http://studyinarmenia.org/ և http://amhe.am/ կայքԷջերից, ինչպես նաև “Higher education in Armenia” անգլերեն տեղեկատվական նյութից:
  

Երևանի պետական համալսարան

Հիմնված` 1919թ.
Ֆակուլտետներ. պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արևելագիտության, լրագրության, փիլիսոփայության և հոգեբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, մեխանիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության: 
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կայք. www.ysu.am
 

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

Հիմնված` 1919թ.
Ֆակուլտետներ. ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագիտության, ռազմական բժշկական
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կայք. www.ysmu.am
 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Հիմնված` 1933թ.
Դեպարտամենտներ. համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, հանքային ինժեներիա և մետալուրգիա, կիբեռնեռիկա, մաթեմատիկա, մեքենաշինություն, մեխանիկա և մեքենագիտություն, ռադիո և տեղեկատվական համակարգեր, սոցիալ-քաղաքական դիսցիպլիններ և ընդհանուր տնտեսագիտություն, տրանսպորտային համակարգեր, քիմիական արդյունաբերություն և շրջակա միջավայր, էլեկտրական արդյունաբերություն, էներգետիկա, օտար լեզուներ:
Կայք. www.seua.am
 

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան

Հիմնված` 1935թ.
Ֆակուլտետներ. օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն պարսկերեն); ռուսերեն լեզու, գրականություն և օտար լեզուներ(անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն); լեզվաբանություն և միջմշակութային համագործակցություն (ներառյալ հոգեբանություն, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և քաղաքագիտություն):
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն:
Կայք. www.brusov.am
 

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան

Հիմնված` 1975թ.
Ֆակուլտետներ. ընդհանուր տնտեսագիտություն, մենեջմենտ, ֆինանսներ և հաշվապահություն, առևտուր և մարկետինգ, կիբերնետիկա:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.asue.am
 

Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան

Հիմնված` 1997թ.
Ֆակուլտետներ. Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, լրագրություն, սոցիալ-մշակութային սերվիս և տուրիզմ, կիրառական ֆիզիկա, իրավագիտություն, բժշկա-կենսաբանական, լեզվաբանության, հոգեբանություն, օտար լեզուներ:
Ուսուցանման լեզու. ռուսերեն:
Կայք. www.rau.am
 

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հիմնված` 2003թ.
Ֆակուլտետներ. առևտուր, մենեջմենթ, իրավագիտություն: 
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ֆրանսերեն:
Կայք. www.ufar.am
 

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հիմնված` 1991թ.
Ֆակուլտետներ. արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգային կառավարում, համակարգչային և ինֆորմագիտություն, առողջապահական գիտություններ, անգլերեն ծրագրեր, իրավագիտություն, բիզնես և մենեջմենթ, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ:
Ուսուցանման լեզու. անգլերեն:
Համալսարանը տալիս է միայն մագիստրոսի աստիճան և սերտիֆիկատային ծրագրեր: Ընդունվելու համար դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան:
Կայք. www.aua.am
 

Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա

Հիմնված` 2001թ.
Ֆակուլտետներ` Տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսագիտության և կառավարման, Լեզվաբանության, Միջազգային հարաբերությունների, Զբոսաշրջության, Հոգեբանության և մանկավարժության, Առողջապահության կառավարման
Ուսուցանման լեզուներ` հայերեն, անգլերեն:
Կայք` www.eriicta.am