ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ դեսպան Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի նախագահի ներկայացուցչին

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ի Եգիպտոսում ՀՀ դեսպանություն այցելեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ–Սիսիի անձնական ներկայացուցիչ Աբդել Ազիզ Էլ-Շերիֆը, ով ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին փոխանցեց երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն արտահայտեցին հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից՝ նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Տպել էջը