ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ներկայացնող սխեմատիկ պատկերը տեսնելու համար սեղմեք այստեղ:
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը ներկայացնող սխեմատիկ պատկերը տեսնելու համար սեղմեք այստեղ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:
ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.
1. այն անձը, որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.
- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
- անձնագիրը և դրա պետճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
- ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
- իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
2. այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.
- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
- անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
- ծննդյան վկայականը և դրա պատճենը
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
3. ազգությամբ հայերը.
այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.
- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
- անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստան Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
- ծննդյան վկայականը և դրա պատճենը
- ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
4. այն անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.
այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.
- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
- անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
- ծննդյան վկայականը և դրա պատճենը
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերը նշված բոլոր պահանջների:
Այս դեպքում անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում.
- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին
- անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների:
Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է Հայաստան Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
- դիմում,
- անձնագիրը և դրա պատճենը,
- 35x45 չափի 6 գունավոր լուսանկար,
- ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
- երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար),
- այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների:
Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում պարտավոր է այդ մասին մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններից մեկին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքին և քաղաքացիությանը վերաբերող այլ իրավական ակտերին ծանոթացեք ստորև.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ Կառավարության որոշումները`
N 411 որոշում առ 25 մարտ 2010 թ.
N 59 որոշում առ 29 հունվար 2010 թ.
N 1390 որոշում առ 23 նոյեմբերի 2007 թ.
N 1154 որոշում առ 4 հոկտեմբերի 2007 թ.
N 1110 որոշում առ 20 սեպտեմբերի 2007 թ.
N 595-Ն որոշում առ 5 մայիսի 2011 թ.