ԱԳՆ հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման վերաբերյալ
12 մարտի, 2020Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/
Հորդորում են վերոնշյալ երկրներում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։