Ի գիտություն Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցելող ՀՀ քաղաքացիների
13 մարտի, 2020Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած Պեկին ժամանող ուղևորները դասակարգվում են ըստ ժամանման երկրի՝ առավել բարձր ռիսկային գոտի համարվող երկրներից (Իրան, Իտալիա, Ճապոնիա, Կորեա) ժամանողներ և ցածր ռիսկային գոտի համարվող երկրներից (ցանկը փոփոխվում է ժամ առ ժամ) ժամանողներ։ Ժամանելուն պես բարձր ռիսկային գոտուց ժամանած ուղևորները կենտրոնացված տեղափոխվում են Պեկինի միջազգային օդանավակայանից մոտ 1կմ հեռավորության վրա գտնվող էքսպո կենտրոն, որտեղ անցնում են անհրաժեշտ զննումներ՝ հնարավոր թեստավորում և կարանտին։
Ցածր ռիսկային գոտուց ժամանած ուղևորները, անհրաժեշտ զննությունից հետո, ուղեկցվում են իրենց բնակության հասցեներով՝ 14-օրյա կարանտինում գտնվելու պարտավորությամբ, իսկ հասցեների բացակայության պարագայում՝ պետության կողմից նախանշված հյուրանոցներ, որտեղ պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին։
Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։
Տարանցիկ ուղևորները, կենտրոնում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո, ուղեկցվում են համապատասխան օդանավակայան, կայարան կամ ավտոկայան, որտեղից արդեն կարող են շարունակել իրենց ուղևորությունը։
Չինաստանի նահանգներում կարանտինի անցկացման վերաբերյալ որոշումների կայացումը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին։
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ։
https://china.mfa.am/hy/news/2020/03/13/հայտարարություն/7744