ՀՀ տարածք մուտքի սահմանափակման վերաբերյալ
18 մարտի, 2020Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակային լարված իրավիճակից` մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կողմից կայացվել է որոշում արգելելու ստորև ներկայացված 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք.
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
- Իրանի Իսլամական Հանրապետություն
- Հարավային Կորեա
- Ճապոնիա
- Իտալիա
- Իսպանիա
- Ֆրանսիա
- Գերմանիա
- Շվեյցարիա
- Դանիա
- Ավստրիա
- Բելգիա
- Նորվեգիա
- Շվեդիա
- Նիդերլանդներ
- Միացյալ Թագավորություն
Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային, իսկ մնացած 15 երկրներից վերադարձողների համար` 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և ԱԳՆ հետ: