Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը Սադախլո անցակետում իրադրության վերաբերյալ
23 մարտի, 2020Հայտնում ենք, որ մարտի 20-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը՝ Վրաստանի տարածքում առկա բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մարտի 23-ից մտցված կարանտինային ռեժիմի պատճառով: Արդյունքում Բագրատաշենի անցակետին հարող հատվածում գոյացել էր բեռնատարների մեծ կուտակում։
Մարտի 23-ին, ժամը 17:00-ի դրությամբ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք բաց է։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների/ ավտոբուսների, միկրոավտոբուսների և մարդատար մեքենաների տեղաշարժը։
Մառնեուլիի շրջանում սահմանված կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի, կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։