Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24 ապրիլի 2010 թ.
Լրացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ եւ հյուրեր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի իրենց տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները առաջին այցելուների շարքերում են: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը կատարեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
ՀՀ Նախագահը և պետական պաշտոնյաները այցելեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացան “Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին” ժամանակավոր ցուցադրությանը:
Այցելուների հոսքը դեպի անմար կրակ չի դադարում: