Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 27.09.2020
27 սեպտեմբերի, 202023:50 Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիայի հակահարվածի ժամանակ զոհված առաջին զինծառայողների անունները:
23:00 Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում բռնագրավվել է թշնամու 11 զրահամեքենա՝ իրենց մարտական տեխնիկայով / հանդերձանքով/, ներառյալ 3 ՀՄՄ, - գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
22:00 Օգտագործվում են հիմնականում ժամանակակից թուրքական զենքեր և զինամթերք, դռոններ /ԱԹՍ-ներ/ և ինքնաթիռներ: F16-ը արդեն վառ ապացույց է, որ թուրքական ռազմական տեխնիկա է օգտագործվում,- ասում է Արցախի նախագահը:
22:00 Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Պաշտպանության Նախարարության և Զինված Ուժերի հրամանատարության հետ:
21:20 Նիկոլ Փաշինյանը հեռախոսային զրույց է ունեցել Էմմանուել Մաքրոնի հետ:
21:00 Ողջ Հայաստանում Արցախ մեկնել ցանկացողների մեծ հերթեր են:
20:00 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ:
19:30 Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տագնապալի բռնությանը: Մենք ռազմական գործողություններին անմիջապես վերջ դնելու և երկխոսության կոչ ենք անում՝ լուծելու տարաձայնությունները: Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են և մենք պատրաստ ենք բարի ծառայություններ մատուցել բանակցություններ սկսելու համար:
19:00 Հակառակորդի մարդկային կորուստները
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգի / ամփոփ ասուլիս/ ժամանակ ասաց, որ մարտերը դեռ շարունակվում են: Նա տեղեկացրեց, որ թշնամին ունի նշանակալից կորուստներ՝ մոտ 200 զինվորական, մոտ երեք տասնյակ զրահամեքենա, մոտ երկու տասնյակ ԱԹՍ և այլ տեխնիկա:
Ադրբեջանական ռազմական տեխնիկայի կորուստները
Ըստ Արցախի Պաշտպանության Բանակի տեղեկությունների, մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 3 ուղղաթիռ, մոտ 20 A ԱԹՍ / նաև հարվածային/, մոտ 30 տանկ և մարտական մեքենաներ:
Արցախի Զինված Ուժերի կորուստները
Արցախի ՊԲ Հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ասաց, ,, Պաշտպանության Բանակի /ՊԲ/ ստորաբաժանումները, օգտագործելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խփել թշնամու 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, ներառյալ հարվածային տանկերը՝ 30 տանկ և մարտական մեքենաներ: Արցախի Զինված Ուժերում նույնպես կան տուժածներ՝ 16 զոհ և ավելի քան 100 վիրավոր:
17:50 Ադրբեջանական բանակը իր զինանոցից օգտագործում է 300մմ տրամաչափի հրթիռային կայաններ՝ ՍՄԵՐՉ, Կասիրգա, Պոլոնեզ, և այլն, -հաղորդում է ՊԲ ներկայացուցիչը:
17:00 ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում:
Տրվել են բոլոր անհրաժեշտ հրահանգները, ոչ մի վայրկյան չկասկածեք դրանում, -ասել է վարչապետը:
15:30 ՀՀ Անվտանգության Խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնում:
15:00 Առողջապահության Նախարարության կոչը արյուն հանձնելու վերաբերյալ:
14:50 Այս պահին ՊԲ ստորաբաժանումները իրականացնում են պաշտպանական մարտական գործողություններ հյուսիսային, հարավային, հարավ-արևելյան ուղղություններով՝ կանգնեցնելով թշնամու առաջխաղացումը: Թշնամին մարդկային և զրահամեքենաների ծանր կորուստներ է կրում: ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու 4 ուղղաթիռ, մոտ 15 ԱԹՍ՝ ներառյալ հարձակողական դռոնները, 10 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: ՊԲ կորուստները հստակեցվում են:
14:30 2 հաստատված զոհ և տասնյակ վիրավորներ կան քաղաքացիական բնակչության մեջ, - հայտնում է Արցախի օմբուդսմենը:
13:00 Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը, որը գլխավորապես հրթիռներ է արձակում Արցախի վրա, նաև հրթիռակոծեց Հայաստանի տարածքին՝ Վարդենիսի ուղղությամբ, -ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
12:50 Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից, հայտարարեց ՀՀ վարչապետը: (Ադրբեջանում հայտարարվեց, որ ռազմական դրությունը արդյունավետ կլինի կեսգիշերից սկսած, սեպտեմբերի 28-ին, մինչդեռ պարետային ժամը Բաքվում, գլխավոր քաղաքներում և որոշ շրջաններոմ հայտարարվեց տեղական ժամանակով 21.00-ից մինչև 06.00: )
11:00 Արցախի նախագահը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել 18-ից բարձր տարիքային խմբի համար:
‹‹Մենք չէինք ցանկանում պատերազմ, այս պատերազմը պարտադրվել է մեզ, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը և ընտանիքները››,- ասաց Արցախի նախագահը;
10:55 Առաջին քաղաքացիական տուժածները Մարտունիում, Արցախ՝ 1 կին և 1 իննամյա աղջիկ սպանվել են, 2 հոգի՝ վիրավորվել:
10:00 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ,,հակագրոհ,, սկսելու մասին, որն ապացուցում է, որ այդ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, - ասել է ՀՀ ՊԲ խոսնակը:
09:20 Կոչ է արվում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ապաստարաններում և փողոց դուրս չգալ:
08:40 ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
08:30 Հայաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունը
Այսօր, վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարձակումներ է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրում իրենց ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
07:10 Ադրբեջանական զորքերը հարձակվել են շփման գծի ողջ երկայնքով: Մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքերի հարձակումները ետ են մղվել, ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: