Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 28.09.2020
28 սեպտեմբերի, 202023:45 ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հեռոխոսազւոյց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
23:30 Անվտանգության խորհուրդը ՀՀ վարչապետի գլխավորությամբ արտահերթ հանդիպում է անցկացնում:
23:00 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Անգելա Մերկելին ամեն ջանք գործադրել սանձելու Թուրքիայի կործանարար դիրքորոշումը:
21:00 Թշնամին ձեռնարկել է մի նոր ագրեսիվ /հարձակողական/ օպերացիա Արաքսի հովտում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, - ասում է Ա. Հովհաննիսյանը:
20:50 ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով առաջացած իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նրանց կողմից քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը բազմազան զինատեսակների գործածությամբ:
20:30 Ադրբեջանի արձակած հրթիռները ընկնում են Իրանի տարածքում;
20:00 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի /PACE/ խորհրդատուները պահանջում են, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ թուլացնեն լարվածությունը / դե-էսկալացիայի ենթարկեն իրավիճակը/ և վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:
19:00 ՀՀ ԱԳՆ նոր հաղորդումը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:
18:30 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ ընդունել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը:
17։00 Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչների վրա:
16:20 Ռազմաճակատի գծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տանկային հարձակում: Հանդիպելով Պաշտպանության Բանակի տանկային և հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը՝ հակառակորդը ճակատամարտում կորցրեց տասը միավոր զրահամեքենա:
15:10 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեցին Պաշտպանության Բանակի մարտական կառավարման կենտրոն՝ հետևելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվող պատերազմական գործողությունների ընթացիկ և հետագա հնարավոր զարգացումները:
14:45 Հրետանային կրակի խտությունը աննախադեպ է, երբեք այսպիսի խտության կրակ չի եղել այս տարածաշրջանում, - ասում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
14:30 Հայաստանի ազգային ժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն:
13:30 Մենք մաքսիմա զսպվածության կոչ ենք անում: ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար
08:50 Ողջ գիշեր ինտենսիվ մարտերը շարունակվել են ռազմաճակատի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից՝ նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում մի քանի տասնյակի հասնող թշնամու մարմիններ գտնվում են հայկական կողմում, - ասաց Հայաստանի ՊՆ խոսնակը:
07:30 Մարդկային ուժի և տեխնիկայի իրենց հսկայան կորուստներից սարսափած՝ հակառակորդն օգտագործել է TOS ծանր հրետանային համակարգ հարավ-արևելյան ուղղությամբ: Հայկական կողմը հրետակոծությունից ոչ մի վնաս չի կրել: