Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 02.10.2020
02 հոկտեմբերի, 202023:45 ԼՂՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ կոչին:
23:15 «Արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խարխլում է կայուն խաղաղության հասնելու ջանքերը», - համանախագահներ:
22:00 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ:
20:10 «Ադրբեջանը 3 ծանր հրթիռներով կրկին հարվածել է Ստեփանակերտին: Կան զոհեր», - Արցախի մարդու իրավունքների պաշտպան:
18:45 Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
17:45 «Լրագրողները կրկին թիրախավորվել են Արցախում: Վիրավորներ չկան», - Հովհաննես Մովսիսյան:
17:10 Մարտի դաշտում հաջողության չհասնելով ՝ Ադրբեջանը դիմել է վայրագությունների խաղաղ բնակչության նկատմամբ», - ԱԳՆ:
13:50 Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքին մեծ վնասներ են պատճառվել, պատմում են տուժածները: Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարձակման արդյունքում Արցախի փրկարար ծառայությունում կա 10 վիրավոր:
13:40 «Կանադան պետք է կողմնորոշվի, քանի որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունն աճում է», - ասում է ՀՀ վարչապետը:
12:15 Հայաստանի և Ֆրանսիայի նախարարները շեշտեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկչի անմիջական ներգրավման անընդունելիությունը:
12:00 Ադրբեջանը «Սմերչ» հրթիռային կայանքով հարվածել է Արցախի Հադրութ քաղաքին: Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիական բնակչության շրջնում վիրավորներ կան:
10:30 Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն անդրադարձավ սահմանային գոտում դիերի փոխանակման խնդրին՝ շեշտելով, որ փոխանակման համար պետք է լինի առնվազն ժամանակավոր հրադադար: Նա նաեւ հայտարարել է, որ սպանված ադրբեջանցի սպան ուներ իսրայելական ռադիոհաղորդիչ: Հակառակորդից վերցված ռադիոհաղորդիչից արաբերեն հրահանգներ էին լսվում:
10:20 Մակրոնը կոչ է արել ՆԱՏՕ-ին դիտարկելու Թուրքիայի քայլերը:
08:50 «Մարտերը վերսկսվել են առաջնագծի բոլոր ուղղություններով», - Պաշտպանության բանակ
08:00 Ադրբեջանի կորուստները 02.10.2020 թ. 08:00-ի դրությամբ. անօդաչու թռչող սարք՝ 107, ուղղաթիռ՝ 10, զրահամեքենա՝ 205, ինքնաթիռ՝ 5, Սմերչ՝ 1, մարդկային զոհեր՝ 1750: Հայկական կողմն ունեցել է ռազմական անձնակազմի ևս 54 կորուստ:
07:55 Հայկական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք: Մարտերը շարունակվում են Արցախի սահմանի ամբողջ երկայնքով: Մեր զորքերի պաշտպանությունը առանձին մասերում ճեղքելու հակառակորդի փորձերը ձախողվել են:
07:30 Պոմպեո. «ԱՄՆ-ը չի խրախուսում ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը»:
07:00 ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը Ղարաբաղում, մինչդեռ լարվածությունը մեծանում է Թուրքիայի ներգրավվածության պատճառով:
06:00 Կարող եմ հաստատել, որ մեր տվյալների համաձայն ՝ 300 ահաբեկիչ է մեկնել Սիրիայից ՝ Այնթապով Բաքու հասնելու համար: Այս զինյալները ճանաչվել են որպես Հալեպում գործող ջիհադիստական խմբավորում:
01:40 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ:
01:30 Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա մարտիկների և վարձկանների ներգրավման մասին: