Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 06.10.2020
06 հոկտեմբերի, 202023:15 Ռոհանին մտահոգություն հայտնեց Ղարաբաղի հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտության կապակցությամբ
23:10 Հայաստանը և Արցախը հերքում են ադրբեջանական ապատեղեկատվությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գործողության վերաբերյալ: Արցախի նախագահի և Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակներ
22:40 Ստեփանակերտը և Շուշին այս պահին հրետակոծվում են, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ:
22:20 Փաշինյանը «Ֆրանս-Փրես»-ին՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների:
22:00 ՀՐԱՏԱՊ՝ Կոչ ենք անում ստեղծել հակաահաբեկչական միջազգային կոալիցիա, - Արցախի նախագահ:
21:45 Հոլանդիայի խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Բաքվի և Անկարայի հանդեպ քայլեր ձեռնարկել:
21:30 Իրանը չի սահմանափակվում հայտարարություններով, այն նաև որոշակի քայլեր է ձեռնարկում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հովհաննիսյան:
20:50 Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն ընդգծեցին ծայրահեղականներին ներգրավելու վտանգը:
20:20 Պատերազմական գործողությունների անհապաղ դադարեցումը յուրաքանչյուր երեխայի շահերից է բխում. ՅՈՒՆԻՍԵՖ
19:50 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը կոչ է անում առանց նախապայմանների անհապաղ հրադադար հաստատել:
19:40 ՄԻԵԴ-ը հավանություն է տվել Հայաստանի կառավարության դիմումին և կոչ է անում Թուրքիային զսպել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումը:
19:30 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը. Պեսկով
19:00 Միացյալ Թագավորության և Կանադայի միացյալ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների վերաբերյալ:
18:35 Իրանն անհանգստացած է հակամարտության գոտուց իր տարածքին սպառնացող հավանական վտանգների պատճառով. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
17:30 Որովհետև մենք իրենց պես չենք և գիտենք՝ ինչպես ջախջախել իրենց ահաբեկչական զորքերը, - ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պետրոսյանը՝ խստորեն բացառելով Արցախի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստը, չնայած ադրբեջանական կողմի՝ Արցախի քաղաքացիներին հրետակոծելու հանգամանքին:
16:50 Թշնամին սկսել է հրետակոծել Ստեփանակերտը, - հայտնեց խոսնակ Շուշան Ստեփանյանը:
16:30 Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է հետևանքների ամբողջական պատասխանատվությունը, ՀՀ ԱԳՆ
16:25 Համաձայն ԼՂՀ պաշտպանական բանակի՝ կեսօրին մոտ ադրբեջանական զինված ուժերը սկսեցին մեծածավալ հարձակում Արցախի և Ադրբեջանի շփման գծի հարավային ուղղությամբ՝ օգտագործելով պահուստային ուժեր և մեծածավալ ռազմական տեխնիկա՝ ներառյալ տանկեր և հրետանի:
16:20 Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր հարթակ. Սերգեյ Նառիշկին
16:10 Վարչապետ Փաշինյանը Արցախում խորհրադակցություն անցկացրեց:
16:10 Բաքու իր կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշողլուն մեկ անգամ ևս բացահայտորեն վերահաստատեց Անկարայի աջակցությունն Արցախի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակմանը
16:00 Ստեփանակերտի վրա հրթիռային հարձակման հետևանքները
14:50 Իրավիճակն Արցախում մնում է կայուն լարված: Պաշտպանական բանակը բոլոր ուղղություններով պատճառել է նոր կորուստներ հակառակորդի ահաբեկչական ստորաբաժանումներին: Մենք որոշ դիրքերում առաջխաղացում ունենք: Վահրամ Պողոսյան
14:40 Ադրբեջանը թիրախավորում է Արցախում միջազգային կազմակերպությունների առաքելությունները:
13:30 Բաքվի ապատեղեկատվությունն ուղված է պատերազմական գործողությունների վերսկսելու համար քարոզչական հող պատրաստելուն. Ստեփանյան
12:25 Մենք կոչ ենք անում համապաասխան երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել հանցագործ եռամիասնությանը զենք մատակարարել. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
12:00 Ժամը 09:00-ի դրությամբ մինչև հիմա թշնամու կորուստները պաշտոնապես հայտարարվել են: Ինֆոգրաֆիկա
11:55 Էրդողանը Ղարաբաղի հակամարտության սրացման հիմնական նախաձեռնողն ու սադրիչն է. Բաշար Ասսադ
11:50 ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը այլընտրանք չկա. ՀՀ ԱԳՆ
10:10 Շտապօգնությունը չի կարողանում օգնություն ցուցաբերել հրետակոծման պատճառով. Առողջապահության նախարար Թորոսյան
09:45 ՄԱԿ-ից Գուտյերեշը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում բռնությունների շարունակվող սրացումը
09:40 Միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը համեմատաբար հանգիստ էր. Պաշտպանության նախարարության խոսնակ
03:05 Ադրբեջանի թալիշ ակտիվիստները կոչ են անում հայրենակիցներին խուսափել զինվորագրվելուց և հայերի հետ խաղաղություն հաստատել