Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 09.10.2020
09 հոկտեմբերի, 202022:10 Կիպրոսի խորհրդարանը ընդունեց բանաձև, որով դատապարտում է ադրբեջանական ագրեսիան
21։45 Հայկական կողմը հիմնավոր կասկածներ ունի Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգի խափանման վերաբերյալ, ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան
21:40 Ստեփանակերտում հրթիռային հարձակման պատճառած վնասի ծավալները: «Լուրեր»-ի տեսանյութ
21:15 Բախումները արցախա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են: Հայկական կողմը երբեք չի պատասխանի ադրբեջանական վանդալիզմին նույն կերպով՝ Հայաստանի ՊՆ
18:50 Հայաստանի նախագահն ասում է, որ խնդրել է ՆԱՏՕ-ին հետաքննել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում
18:00 Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը ցեղասպանության սպառնալիքը կանխելու միջոց է: Նիկոլ Փաշինյանը ասում է La Republica-ին
17:45 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը
17:40 Ալիևի հայտարարությունը Հադրութը գրավելու մասին «բացարձակ սուտ է», ասում է Արցախի նախագահի խոսնակը
17:35 Մոսկվայում մեկնարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
17:30 Եվս մեկ հրթիռ հարվածեց Ստեփանակերտին: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
16:15 Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում շոշափվեց իրավիճակը Հարավային Կովկասում
16:00 Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ անհապաղ կասեցնելու ընթացող մարդասիրական աղետը: ՀՀ օմբուդսմեն
15:00 Ռուսաստանի վարչապետ Միշուստինը շեշտեց Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը
14:45 Հայկական կողմը հերքեց Մինգեչաուրի և Աղջաբադի վրա հարվածներ հասցնելու մասին լուրերը: ՊՆ խոսնակ
14:30 Մարտերը շարունակվում են արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում: Պաշտպանության բանակ
14:20 Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցը ունեցավ Էմանուել Մակրոնի հետ
14:05 Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների միջև
13:30 Պատերազմը սաստիկ կերպով շարունակվում է առաջնագծի բոլոր ուղղություններով: Արցախի նախագահի խոսնակ
13:05 Հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունը սպառնում է հայերին. Նախագահ Սարգսյան Fox News-ին տրված հարցազրույցում
12:30 Արցախում ռազմական գործողությունների դադարեցումը, մարմինների և ռազմագերիների փոխանակումը մոսկովյան բանակցությունների օրակարգում
12:25 Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում հրաժարում բանակցային գործընթացից՝ ցինիզմի բարձրագույն դրսևորում է: Արցախի արտաքին գործերի նախարար
11:10 Ոչնչացվել է թշնամու ևս 17 անօդաչու թռչող սարք, 12 զրահամեքենա, կա 300 զոհ, ինֆոգրաֆիկա:
10:50 Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական շինություններին: Արցախի օմբուդսմեն
09:30 Կրակոցներն ու հրետանային մարտերը շարունակվում էին գիշերը: Պաշտպանության բանակ
08:45 Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
01:00 Ռուսաստանի նախագահը հրադադարի կոչ է անում և արտգործնախարարներին հրավիրում է Մոսկվա
00:30 Այս իրավիճակում համարժեք պատասխան կլինի, եթե եվրոպական երկրները, միջազգային հանրությունը, առանձին ժողովուրդներ իրենց մեջ ուժ գտնեն, վճռական քայլ ձեռնարկեն և ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նիկոլ Փաշինյանն ասում է TV5 Monde-ին