Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 12.10.2020
12 հոկտեմբերի, 202022:35 Քարվաճառի ուղղությամբ ռազմական գործողություններ են ընթանում: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան:
22:30 Ադրբեջանի հայտարարությունները, այն մասին թե պատրաստ են կատարել պայմանավորվածությունները, լիովին կեղծ են: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան:
22:10 Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ միջազգային ահաբեկչության փաստերի վերաբերյալ:
22:00 «Դիվերսիոն-հետախուզական գործողությունները ձախողվել են, հակառակորդը հետ է մղվել: Հադրութը լիովին վերահսկվում է Արցախի ուժերի կողմից, Թալիշ գյուղը չի գտնվում Ադրբեջանի հսկողության տակ, բայց ադրբեջանական զրքերը գյուղի շրջակայքում են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյանը:
21:35 Արցախում առնվազն 31 քաղաքացիական զոհ կա: Արցախի օմբուցմեն:
21:05 ԵՄ արտգործնախարարները կարևորում են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:
20:30 Արցախում վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկը: Նման ակնառու վայրագություններ ես չեմ տեսել նույնիսկ Չեչնիայում:
20:25 Հրթիռակոծվում է Մարտունին:
19:40 Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ մարդասիրական հրադադարի իրականացումը: ԱՀ ԱԳՆ:
19:10 Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները, Արցախը համաչափ պատասխան է տալիս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ:
18:30 Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Տեղեկատվական կենտրոն (նկար):
18:00 Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
17:45 Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի ռեժիմի խախտումը:
17:20 «Սմերչ» հրթիռը՝ բնակելի տան պատշգամբում:
16:10 «Հոկտեմբեր 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունը ոչ լիովին է պահպանվում: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների վերսկսելու երկարաձգումը սխալ է: Մենք հաստատում ենք բանակցությունների ձևաչափի կայունությունը և հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բոլոր կողմերը հստակ կկատարեն»,- ասում է արտգործնախարար Լավրովը:
15:45 Հրադադարը պահպանելու դեպքում Արցախը պատրաստ է մարդասիրական գործողություններ իրականացնել:
14:50 «Մոսկովյան համաձայնագրի իրականացումը«չափազանց կարևոր է» »,- ասել է Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ:
14:45 Համացանցում է հայտնվել Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների գաղտնազերծված ձայնագրությունը:
14:30 Լավրովի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանը կարևորում է Ռուսաստանի դերը Ադրբեջանի կողմից զինադադարի պահպանմանը հասնելու գործում:
14:10 ՅՈՒՆԵՍԿՕՆ կոչ է արել զերծ մնալ ցանկացած տեսակի մշակութային ժառանգության վնաս պատճառելուց:
11:00 Ադրբեջանը մեծաքանակ ուժերով փորձում է ներխուժել Հադրութ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ:
09:10 «Ադրբեջանն ունի մարդկային ուժի, զինտեխնիկայի մեծ կորուստ Արցախի դեմ գիշերվա ոտնձգություններից հետո»,- հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը: