Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 13.10.2020
13 հոկտեմբերի, 202023:30 Թուրքիան հրահանգում է Բաքվին չդադարեցնել ռազմական գործողությունները: Վարչապետ Փաշինյան:
21:50 «Այսօր շատ ծանր մարտեր տեղի ունեցան հյուսիսային ուղղությամբ ՝ այս պատերազմի ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում հայկական բանակը ապացուցեց, որ այն անպարտելի է»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
19:45 Ներկայումս Ստեփանակերտում կա շուրջ 670 չպայթած զինտեխնիկա: Արցախի փրկարար ուժերի վարչության պետ:
19:10 Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ:
18:55 Ահաբեկչություն պետական մակարդակով: Նոր տեսանյութ հրթիռակոծված բնակավայրերից:
18:30 «Մենք չպետք է բացառենք հրադադարի ռեժիմի պահպանման որևէ հավանականություն: Մենք պետք է շարունակենք տրամադրել ստուգման մեխանիզմներ, որոնք կօգնեն մեզ վերականգնել հրադադարը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի կարողանանք վերադառնալ խաղաղ կարգավորմանը », - Twitter- ում գրել է ՀՀ արտգործնախարարը:
18:05 ԵԽԽՎ-ում անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիային:
17:15 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
17:10 Ադրբեջանը դեռ շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները: ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:
17:00 ԱՀԿ: ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը:
16:55 Լավրովը և Բորելլը քննարկել են Ղարաբաղյան հակամարտություը:
16:40 «Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել կրակի դադարեցման իրենց պարտավորությունները՝ համաձայն պայմանավորվածությունների, և դադարեցնել հարձակումները քաղաքացիական շրջանների, մասնավորապես՝ Գյանջայի և Ստեփանակերտի վրա: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հակված ենք խաղաղ կարգավորմանը»,-գրել է Պոմպեոն Twitter-ի իր էջում:
15:40 «Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը»,- Մնացականյանը BBC-ին:
15:30 Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու Հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը: ԱՀ ՊԲ:
14:55 Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Ղարաբաղում կպահպանվի հրադադարը:
13:40 Ռուսաստանի պաշտպանության ղեկավարը Թուրքիայի գործընկերոջը փոխանցել է մտահոգությունը ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ:
13:20 ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Իրանի ռազմական կցորդին ադրբեջանական ագրեսիայի մասին:
12:00 Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարը: Պողոսյան
11:55 Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարում Արցախի Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը:
11:50 Իսրայելի դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ «ապացույցների բացակայության պատճառով» : The Jerusalem Post:
10:55 «Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
10:05 Հակառակորդը կրկին անցավ հարձակողական գործողությունների: ՊՆ ներկայացուցիչ:
09:40 Պաշտպանության նախարարությունը հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:
09:15 Առաջնագծում համեմատաբար կայուն լարվածությունը մնաց անփոփոխ: Պաշտպանության բանակ: