Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 15.10.2020
15 հոկտեմբերի, 202023:15 Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է, որ Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան։
23:00 Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունները:
22:40 Ամերիկյան պետությունների կազմակերպությունը կարևորում է Արցախի ինքնորոշման սկզբունքը
22:10 Առաջնագծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, գիշերային ժամերին լարվածության որոշակի անկմամբ: ՊՆ ներկայացուցիչ
22:00 ԱՄՆ պետքարտուղարը հույս ունի, որ հայերը կպաշտպանվեն ադրբեջանական գործողություններից և կվերականգնվի խաղաղ գործընթացը
21:30 Փաշինյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չկոտրվող կարմիր գիծ է։
20:55 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրտորեն հայտնաբերել են հայ ռազմագերիների գնդակահարման վայրն ու ժամանակը։
20:50 Հայ ռազմագերիներին նվաստացնելն ու սպանելը հանցագործություն է: Արցախի օմբուդսմենը փաստեր է ներկայացնում
20:45 Միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
20:15 Ադրբեջանը ռմբակոծում է Արցախը «Սմերչ» կլաստերային մարտագլխիկով ՝ սպանելով խաղաղ բնակչի։
20:10 Եվրախորհրդարանի նախագահը ասում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում։
20:00 Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծում են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանքի բացակայությունը։
19:10 Շահումյանի շրջանում ռմբակոծության արդյունքում մեկ մարդ վիրավորվել է: Արցախի օմբուդսմեն
18:20 Արցախում ավելի քան 24 հազար երեխա դպրոց չի հաճախում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները
17:30 Հակառակորդը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը: Ռեպորտաժ Մարտակերտից
17:20 Արցախի արտգործնախարարության հայտարարությունը Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի վերաբերյալ
17:05 Խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Պեսկով
16:50 Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է
16:45 ՀԱՊԿ ղեկավարը նշել է, որ այդ տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղ) խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է:
16:00 Անհրաժեշտ է ԿԽՄԿ-ին հնարավորություն տալ իր մարդասիրական առաքելությունն իրականացնել բոլոր կողմերից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
15:05 Հարավում ծանր ու համառ մարտեր են: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան
13:35 Թուրքիան հրաժարվում է իր օդային տարածքը տրամադրել Հայաստան մարդասիրական բեռներ տեղափոխելու համար
13:10 ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ պահանջել են դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան:
11:10 Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններով: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան
08:45 Առավոտյան թշնամին վերսկսել է ակտիվ հրետանային կրակը: ՊՆ խոսնակ Ստեփանյան:
01:05 Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման: ԱՀ ԱԳՆ: