Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 19.10.2020
19 հոկտեմբերի, 202022:50 Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի շրջանակներում հանդիպում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
22:30 Պոմպեոն կհյուրընկալի Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներին: POLITICO
22:05 Այս պահին մարտերի ինտենսիվությունը որոշակիորեն թուլացել է ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան
20:30 Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
19։00 Հայաստանի վարչապետ Նիքոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել են Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին:
18։50 Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանն ունի օրինական իրավունք հակաահաբեկչական արշավ իրականացնելու ԼՂՀ հակամարտության գոտում։
18:30 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Վարչապետ Փաշինյանը ՝ ՏԱՍՍ-ին։
18:00 Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։
17:40 ՄԱԿ-ը ուշադրություն չի դարձնում այն խնդիրներին, որոնք մենք բարձրացնում ենք: Այսօրվա բողոքը:
17:15 Մարտունիում հրթիռային հարձակման արդյունքում զոհվեց 65-ամյա մի բնակիչ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան
16:00 Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ `Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: Լավրով
15։55 ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորում է հակամարտության գոտում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը
15:30 Անկարայի գործողությունները Կովկասում կարող են նաև սպառնալիք հանդիսանալ ԵՄ-ի համար, POLITICO- ի հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը
15:15 -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «անջատում հանուն փրկության» սկզբունքը ներկայացնում է Արցախի ինքնորոշման միակ ճանապարհը. այն արձանագրում է, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա և չի մերժում այն փաստը, որ Արցախի անջատումն արդեն տեղի է ունեցել-, մամուլի ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
15:10 Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե իբր Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը
14:45 Հայաստանը կդիմի ՄԻԵԴ ՝ ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորին գլխատելու կապակցությամբ։
14:30 Կոնգրեսական Թուլսի Գաբարդը կոչ է անում ԱՄՆ-ին աշխատել դաշնակիցների հետ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցում
13:50 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Ինֆոգրաֆիկա
13:20 Սիրիայից վարձկանների նոր խումբ է ուղարկվել ԼՂ հակամարտության գոտի․ ՌԻԱ Նովոստի
13:10 Ծանր և համառ մարտեր են ընթանում՝ հատկապես հարավում։ Արծրուն Հովհաննիսյան
12:05 Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ հապաղել․ Փարիզի քաղաքապետ.
12:05Ադրբեջանական Harop ԱԹՍ-ի կործանումից օրեր անց Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի նույնիսկ «պատահական» ոտնձգություններին։
12:00 Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ խոսնակ.
11:40 Հայաստանի գյուղական դպրոցները ռմբակոծվել են ադրբեջանական անօդաչու սարքերով
10:10Հայաստանը իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները `մերժելու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը. ԱԳՆ
08:30 Թշնամին վերսկսեց հրետանային ռմբակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններով: Արցախի ՊՆ
00:30Ադրբեջանը շարունակում է լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Մնացականյանը ՝ Ֆրանսիայի արտգործնախարարին
00:15 Ադրբեջանցի զինծառայողները 2 օր առաջ գլխատել են հայ զինվորի: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
00:05 Կանադայի ԱԳ նախարարը հույս ունի, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, արտաքին կողմերին կոչ է անում դուրս գալ հակամարտությունից
00:00 Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինի տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կանխեք ցեղասպանությունը, ճանաչեք Արցախը»,- գրել է Փաշինյանը։