Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 21.10.2020
21 հոկտեմբերի, 202022:15 Զինված ուժերը կասեցրել են հակառակորդի առաջխաղացման փորձերը․ ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան
21:45 Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․Վարչապետի խոսնակ
20:50 Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից․Պոմպեո
20:40 Եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ուժ կիրառել, միջազգային հանրությանը այլ բան չի մնա, քան ճանաչել Արցախի անկախությունը․ ԱՄՆ սենատոր
20:30 Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանի հեռախոսազրույցը Թուրքիայում գտնվող իր ընկերոջ հետ: Նոր ձայնագրություն։
20:15 «Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել հրադադարի»,- հայտարարել է Նախագահ Սարգսյանը ՆԱՏՕ-ի ԳԽ Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:
20:05 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Պետք է դադարեցվի խաղաղ բնակչության հանդեպ ցանկացած տիպի թիրախավորում:
19:25 Այս փուլում ԼՂ հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում Ադրբեջանի պահվածքի պատճառով․Վարչապետ Փաշինյանի խոսնակ
19:00 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն»,-հայտարարել է Շառլ Միշելը:
18:55 Մարտերը շարունակվում են հարավային ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
18:55 «Հրադադարի ռեժիմը բացարձակ անհրաժեշտություն է, և Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»: Այս մասին Շառլ Միշելին ասաց Նախագահ Սարգսյանը։
18:50 Արցախի բանակի դեմ օգտագործվում են չեխական DANA հրետանային համակարգեր․Պաշտպանության բանակ
18:20 Արցախի օմբուդսմենը հատուկ զեկույց է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ։
17:20 Հայաստանի կառավարությունը արգելել է թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը
17:15 Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին շնորհել է «Արցախի հերոս» կոչումը։
16:30 Բնապահպանության նախարարությունը նախազգուշացնում է Արցախի դեմ ագրեսիայի պատճառով մարդասիրական-բնապահպանական աղետի վտանգի մասին։
16:25 «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջման ճանապարհով լուծել հարցը: Փոխզիջում նշանակում է, որ մենք կարող ենք ինչ-որ բան կրճատել մեր կողմից սահմանված նշաձողից, մեր ազգային նշաձողից` հանուն հանգուցալուծման՝ պայմանով, որ մյուս կողմը նույնպես պետք է ինչ-որ բան կրճատի իր առավելագույն նշաձողից: Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ հայկական կողմի համար ընդունելի է այս տրամաբանության մեջ, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար», - ասաց վարչապետը ՝ շեշտելով.« Ադրբեջանն այլևս համաձայն չէ այն բանի հետ, ինչին մենք համաձայն ենք կամ կհամաձայնվենք, ինչը նշանակում է, որ այս փուլում առնվազն անիմաստ է խոսել ցանկացած դիվանագիտական լուծման մասին»:
16:15 «Ռուսաստանը մինչ այժմ արել է հնարավորինը»։ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը պատերազմի տարիներին։
15:55 Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
15:30 Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։
15:15 Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
14:40 Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: ՀՀ վարչապետի հարցազրույցը IRNA- ին։
14:00 «Մենք կիսում ենք ժողովրդի վրդովմունքը, բայց մեր մանդատը սահմանափակվում է Հայաստանի սահմաններով»․Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփ
13:40 Ռուսաստանը ողջունում է Փաշինյանի և Ալիևի պատրաստակամությունը՝ հանդիպել Մոսկվայում Ղարաբաղի հարցի առնչությամբ։
13:35 Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա։
11:05 Տեղական նշանակության մարտեր են ընթանում առաջնագծի հյուսիսային ու հարավային ուղղություններում․Պաշտպանության բանակ
10:10 Լուսադեմին Մարտակերտն իր հարակից գյուղերով կրկին թշնամու թիրախ դարձավ։
10:05 Իրավիճակը համեմատաբար կայուն և լարված է․ՊՆ խոսնակ
02:05 Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը կարճատև այցով գտնվում է Մոսկվայում: