Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 24.10.2020
24 հոկտեմբերի, 202022:55 Թշնամին Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնել։ Արցախի նախագահի խոսնակ
22:05 Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի և քաղաքացիական անձի հետ կապված տեսանյութի առնչությամբ։ Արցախի ԱԳՆ
21:05 Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Թուրքիայից։ «Աժանս Ֆրանս-Պրես»
20:15 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ ՀՀ ԱԳՆ
19:45 Ադրբեջանի ռազմական օդանավերը հրետակոծել են Արցախի Մարտակերտ քաղաքը։ Արմինֆո
18:20 Կյանքի և հաղթանակի խորհրդանիշ. Հարսանիք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
18:00 Արցախի ԱԳՆ հայտարարություն
17:20 Ռազմական հանցագործություն. «ԲԻ ԲԻ ՍԻ»-ն ուսումնասիրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը
17:15 Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարեկամները պետք է անմիջապես արձագանքեն։ «Ալ-Ահրամին» Արմեն Սարգսյանի հարցազրույցից
16:50 Ադրբեջանի ռազմական կորուստները. Ինֆոգրաֆիկա
16:45 Արցախի թեմի առաջնորդը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարներին կանգնեցնել պատերազմը
15:25 «Անկոտրելի Արցախ». Արցախում պատերազմի մասին պատմող փաստագրական ֆիլմ։ Առաջնագծում աշխատող ռուս լրագրողները նկարահանել են սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական գործողությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմ։
15:05 Արցախի զինված ուժերի շրջանում զոհերի թիվը հասել է 963-ի
14:15 Հայաստանում գտնվող ադրբեջանից ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը ծանր կայուն է։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
13:40 Ադրբեջանի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտի բնակելի թաղամասերին ծանր վնաս է հասցվել։
12:10 Թուրքիան 1200 զինյալ է ուղարկում Արցախում Ադրբեջանի օգտին կռվելու համար։ «ՈւորԳոնզո»
11:35 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հեռավար հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով։
11:20 Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մինչ օրս գրանցվել է 37 զոհ, առնվազն 118 վիրավոր, կան նաև անհետ կորածներ։ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյաին ճեպազրույցից
11:15 Կանադական «Բոմդարդեր Րեքրիեյշոնալ Փրոդաքթս» ընկերությունը դադարեցնում է թուրքական դրոնների շարժիչների մատակարարումը։ «ՍԻ ԲԻ ՍԻ Նյուզ»
10:30 Հայստանյան հոսպիտալում գտնվող ադրբեջանցի ռազմագերին հայտնում է, որ, ի լրումն Ադրբեջանի բնակային ստորաբաժանումների, Արցախի դեմ մարտերին մասնակցում են նաև այլ լեզուներով խոսող օտարերկրյա զինյալներ։
10:20 ԵՄ ԱՀԱՔ Ջոզեպ Բոռելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ են արել օտար/արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից և ընդգծել են բռնության անհապաղ դադարի և հրադադարի հարգման անհրաժեշտությունը։
10:05 ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրանկ Փալոնը 31 այլ ներկայացուցչի հետ միասին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին։
09:35 Տեղային մարտեր են ընթանում ռազմաճակատի բոլոր ուղղություններով։ Պաշտպանության բանակ
08:45 ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենը Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և նկատել, որ «չկա ռազմական ճանապարհով լուծում»։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդ
01:35 ԱԳ նախարար Զոհրաբ Մանացականյանը մասնակցել է «Ատլանտիկ Քանսըլ» տեսակոնֆերանսին։ Նա նշել է, որ պատերազմի արդյունքում շուրջ 90.000 արցախցի է տեղահանվել։ ՀՀ ԱԳՆ