Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 26.10.2020
26 հոկտեմբերի, 202023:10 Մենք կկարողանայինք տեղեակատվություն ունենալ այն մասին, թե որ կողմն է խախտում հրադադարը, եթե ադրբեջանցիները թույլ տային իրականացնել համապատասխան մշտադիտարկում։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոն
22:40 Հայկական կողմը ապացույցներ ունի, որ թուրքական Ֆ-16-ն իրականացնում է հստակ մարտական առաջադրանք։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
21:50 Արցախի ճանաչումը նոր ցեղասպանությունը կանխելու միակ ճանապարհն է։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա
19:25 Հայկական կողմն արել է հնարավոր ամեն ինչ հրադադարը պահպանելու համար։ ՀՀ վարչապետն ակնկալում է ԱՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված։
19:00 Ադրբեջանի իշխանությունները նպատակ չունեն վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Արցախի նախագահ
18:45 Ադբեջանը հրետակոծում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
18:30 Արցախի սահմանի/շփման գծի երկայնքով կրակի խտությունը կտրուկ աճել է։ ՊՆ խոսնակ
18:00 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Նրանք ընդգծել են հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակ
17:40 Իրանը հատուկ ստորաբաժանումները և ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի սահմաններ։ Տելեգրամի իրանական Ազարիա ալիք
16:50 «Թուրքիան բարձրացնում է ողջ Կովկասը հրդեհելու վտանգը։» Արմեն Սարգսյանի կարծիք-հոդվածը «Նեյշնալում»
16:45 Հունաստանի և Ռուսաստանի արտգործնախարարաները քննարկում են Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը
16:35 Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
16:00 Ավետարանոց գյուղի վրա Ադրբեջանի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։ Արցախի օմբուդսմեն
15:35 Բոլոր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ մարտեր են ընթացել հարավ-արևելյան ուղղությամբ։ Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյան
15:30 ԼՂ հակամարտության կարգավորումը չպետք է «մրցադաշտ դառնա» Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
14:50 Թուրքական ռազմական անօդաչու սարքերի արտադրության համար անհրաժեշտ ավստրիական շարժիչների մատակարարումը դադարեցված է։ «Դերշտանդարդ»
14:20 Թշնամին հարձակում է սկսել առաջնագծում, «Սմերչ» կայանքով հրետակոծվել է Զարդաշեն գյուղը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
12:35 Արտաքին ուժերը չպետք է միջամտեն հակամարտությանը։ Կանադայի արտգործնախարար
11:30 Հայաստանը մերժում է ադրբեջանցիների մեղադրանքները, ընդգծում է ԿԽՄԿ կողմից մարդասիրական գործողությունների մեկնարկը։ Հայաստանի ՊՆ
11:20 Հակառակորդը քիչ առաջ ռազմական օդանավ է գործածել Մարտունի քաղաքի ուղղությամբ։ Արցախի արտակարգ իրավիճակի ծառայություն
11:10 ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար։ Կոնգրեսական Ադամ Շիֆ
11:00 Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային աջակցել Ղարաբաղում զինադադրի հաստատմանը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին
10:20 Ադրբեջանը կողծ մեղադրանքների միջոցով տեղակատվական հիմք է ստեղծում սադրանքների համար։ Պաշտպանության բանակ
09:55 Ադրբեջանը չափից ավելի անամոթ պահվածք է ցուցաբերում ողջ քաղաքակիրթ մարդկության առջև։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան
09:50 Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Վարչապետ Փաշինյան
09:30 Ադրբեջանն արդեն երրորդ անգամ կոպտորեն խախտում է հրադադարի մասին համաձայնությունը։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան
09:05 Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմի հրետանին առավոտյան կրակ է արձակել Արցախի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ ՊԲ խոսնակ
08:50 Նախքան 08:00-ն Ադրբեջանի պաշտպանության բանակը շտապեց մեղադրել հայկական կողմին հրադադարի խախտման մեջ, այնուհետև հեռացրեց այդ տեղեկատվությունը։ Արցախի պաշտպանության բանակ
02:20 Արցախի նախագահը՝ որպես հակամարտության կողմ հաստատում է հրադադարը պահպանելու ատրաստակամությունը։