Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 28.10.2020
28 հոկտեմբերի, 202022:40 Ադրբեջանը որոշ ուղղություններով կարծես թե վերահսկողությունը հանձնել է զինյալ ահաբեկիչներին: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
22:15 Արցախի բանակը բարելավում է դիրքերը Բերձորի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ
22:10 ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ հարձակումները քաղաքացիական բնակավայրերի վրա: Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ
21։45 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ-Լե Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները: Ռուսաստանի ԱԳՆ
21։10 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ
21։00 Արցախի Ննգի գյուղում ավիահարվածի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ: 1lurer.am
20։45 Ստեփանակերտի հիվանդանոցը՝ հրթիռակոծված Ադրբեջանի կողմից
20:30 Ըստ ռադիոհետախուզության՝ Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում: Արցախի Պաշտպանության բանակ
20։25 ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը
19։45 Արցախի Պաշտպանության բանակը խոստանում է համարժեք պատասխան, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի ռեժիմին: Արցախի Պաշտպանության բանակ
18:55 Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Արցախի նախագահը՝ Ստեփանակերտը հրթիռակոծելու մասին
18:40 Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ
18։30 Պուտինը և Էրդողանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը
18։05 Լյուքսեմբուրգը 100,000 եվրո է տրամադրում Արցախի զոհերին օգնելու համար: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարություն
18։00 Երեք փրկարար է վիրավորվել Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելիս: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
17։15 Ալիևն ասում է, որ պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ առանց նախապայմանների: Ինտերֆաքս
16։40 Ստեփանակերտի ուղղությամբ F-16 կործանիչներ օգտագործելու մասին լուրերի իսկությունը ստուգվում է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
16։35 Ադրբեջանը ռմբակոծել է Ստեփանակերտի ծննդատունը։ Հայաստանի ՊՆ
14։50 Ադրբեջանը ռազմական ավիացիայի միջոցով ռմբակոծում է Ստեփանակերտը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
14։25 Ադրբեջանի ռազմական կորուստները․ ինֆոգրաֆիկա
14։15 Հայաստանի ՊՆ հերքում է Ադրբեջանի՝ Բարդա քաղաքին հարվածելու “անհիմն և շինծու” մեղադրանքները
13։50 Իրանի փոխարտգործնախարարը մեկնում է Բաքու՝ ներկայացնելու Թեհրանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը
13։35 Արցախի մարտական զոհերի թիվը 1068-ի է հասել
11։55 Թուրքերը Ֆրանսիայում հարձակվել են հայ ցուցարարների վրա
10։50 Քիչ առաջ թիրախավորվել է Շուշին։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն