Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 29.10.2020
29 հոկտեմբերի, 202023։50 Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել արտաքին կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց։ TASS
23։15 Արցախը հերքում է Ադրբեջանի Բարդայի ուղղությամբ կասետային ռումբի կիրառումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
22։55 Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության՝ յուրիսդիկցիայի ներքո: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
22:20 Արցախը բարելավում է դիրքերը Բերձոր-Արաս գետի ուղղությամբ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
22:05 Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները նման են Իսլամական պետության մեթոդներին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
21:25 ԵԽ կուսակցությունները կոչ են անում հաստատել միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման համար
21:05 Մենք պետք է դիմադրենք և հաղթենք: Փաշինյանը պատասխանում է Արամ Ա կաթողիկոսի նամակին
19:40 Ես հավատում եմ, որ այս օրերը շրջադարձային են լինելու: Արցախի նախագահի ուղերձը ժողովրդին
19:00 ՄԻԵԴ-ը բավարարեց 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցների կիրառումը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
18:50 Ռուսաստանը խիստ մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում մահվան դեպքերով. ԱԳՆ Ռուսաստանի մամուլի խոսնակ Մարիա Զախարովա
18:30 Արցախի մարտական զոհերի թիվը հասնում է 1166-ի: Արցախի Պաշտպանության բանակ
18:20 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու կողմերի շահերի հավասարակշռության դեպքում: Ռուսաստանի նախագահ Պուտին
15։55 Ադրբեջանի կորուստները․ Ինֆոգրաֆիկա
14։25 Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ մարտական գործողությունների ընթացքում զոհված 30 հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
15:20 Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են հանդիսանում միջազգային անվտանգության համար: ՀՀ արտգործնախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին
14:00 Ադրբեջանական հրթիռային հարձակումները Շուշիում հանգեցնում են քաղաքացիական զոհերի և պատճառում մեծ վնասներ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
13:30 Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման, 3 հոգի հոսպիտալացվել են՝ դանակահարման հետևանքով: Հայաստանի Սփյուռքի հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակ
13:25 Ադրբեջանում փակվել են թալիշաբնակ շրջանների ելումուտը: Infoteka24
13։10 Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ
12։50 Հակառակորդը շարունակում է հարվածել հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ ԱԳՆ
12։25 ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
11:25 Ադրբեջանի «հանցավոր ռեժիմն» է կրում պատասխանատվությունը էսկալացիայի համար, Արցախը նախազգուշացնում է նոր պատերազմական հանցագործությունների մասին: Արցախի Պաշտպանության բանակ
11:20 Հակառակորդը «Սմերչ» -ով հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու Մարտակերտը: Արցախի Պաշտպանության բանակ
11։00 Թուրքերն անկարգություններ են հրահրել Ֆրանսիայի հայկական թաղամասերում
09:00 Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի որոշ գյուղերի ուղղություններում: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
08։35 Սմերչի համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Արցախի ՊՆ
04։15 ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը
02։40 Վերջին մի քանի րոպեների ընթացքում Ստեփանակերտը հրթիռակոծվել է 5 անգամ։ Արցախի Տեղեկատվական շտաբ
00։35 Ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ամենազազրելի արարքների. ԱՀ ԱԳՆ
00:20 ԱՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածելու համար
00:15 Բայդենը Թրամփին կոչ է անում քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելու համար