Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 30.10.2020
30 հոկտեմբերի, 202023:55 Ադրբեջանի պնդումները՝ Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու վերաբերյալ, կեղծ են: Արցախի մարդու իրավունքների պաշտպան:
23:00 Հայկական կողմն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից Արցախի անտառներում հրդեհ բռնկելու նպատակով ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման մասին տեղեկատվությունը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
22:55 Միացյալ Նահանգներն առաջարկում է Սկանդինավցի խաղաղապահների տեղակայումը Արցախում, - ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայան
22:20 Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծման են ենթարկել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
22:05 ԱՄՆ-ն փաստում է, որ Ադրբեջանը անվճռական է առանց նախապայմանների հրադադարի կյանքի կոչման հարցում: ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայան
20:55 Ադրբեջանի հրետակոծման հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 1, վիրավորվել 6 խաղաղ բնակիչ: Արցախի ՄԻՊ
19:35 Ադրբեջանական բանակը Բերձորի ուղղությամբ խուճապահար փախուստի է դիմել: Արցախի տեղեկատվական շտաբ
19:30 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փիթեր Մաուրերի հետ: Կոմիտեի տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների կյանքի կոչումը: ՀՀ ԱԳՆ
17:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին: Պարոն Արաղչին դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը: ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:50 Արցախի նախկին նախագահները վարչապետին տեղեկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա: Մանե Գևորգյան, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ
17:15 Ռուս խաղաղապահների տեղակայումն ընդունելի է Հայաստանի և Արցախի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան
17:15 Արցախի նախագահն ընդունել է Բելգիայի պատգամավոր Ջորջ Դալմանի գլխավորած պատվիրակությանը: Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչություն
16:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական առաջատար մի քանի լրատվամիջոցների հարցերին. The Telegraph, European Post, Foreign Policy, Tageblatt and Il Giornale
16:25 Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում. ՀՀ ԱԳՆ
16:00 Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունն Արցախում
15:30 Կանանց առաջին վաշտի մարզումները. Զինուժ Մեդիա
15:05 Արցախի ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. Հրապարակվել է հարցաքննության տեսանյութը
14:25 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
14:15 ԱԳ նախարար Մնացականյանը Ժնևում հանդիպել է համանախագահների հետ. ՀՀ ԱԳՆ
14:10 Արցախում խաղաղապահները կարող են տեղակայվել միայն երկու կողմերի համաձայնությամբ. Կրեմլի խոսնակ Պեսկով
13:55 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Հելեն Ֆեյզին կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
13:20 Մոսկվան չի բացառում Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների՝ Ռուսաստան թափանցելու վտանգը: ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտով
13:15 Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր Խաչին՝ Արցախին օգնություն տրամադրելու համար: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաաս
11:45 Այս պահին ինտենսիվ մարտեր են ընթանում հարավային ճակատում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
11:15 Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
10:00 Գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանն այս գիշեր մահացել է: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան
09։55 Ադրբեջանն այժմ հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում էր COVID-19 հիվանդներին բուժելու նպատակով, հրթիռակոծել է պատմական եկեղեցին և բազմաթիվ այլ քաղաքացիական կառույցներ ամբողջ Արցախում: Պետական դեպարտամենտը պետք է դատապարտի այս սարսափելի գործողությունները: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնե
00։25 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ'Բրայենի հետ: Նա հավաստիացրել է, որ իրենք շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը՝ նպատակաուղղված հաստատել հրադադարի ռեժիմը և բացառել հակամարտության մեջ երրորդ կողմերի ներգրավումը: Վարչապետի աշխատակազմ