Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 31.10.2020
31 հոկտեմբերի, 202022:15 Լիակատար հրադադարի ռեժիմի հաստատումը հնարավոր չէ մինչև չներդրվեն վերիֆիկացիոն մեխանիզմներ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
21:45 Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման զինամթերք։
19:20 Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է հրադադարի ռեժիմի հաստատման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Գրել է Կանադայի արտգործնախարարը
18։25 Ադրբեջանի ռազմական կորուստները․ ինֆոգրաֆիկա
17։50 Միջազգային հանրությունը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում պետք է ճիշտ գործի․ ԱՀ ՄԻՊ
17:25 Ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի առջև իր ստանձնած պարտականությունները, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ուղղակիորեն Հայաստանի տարածք: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
17։20 Այն, ինչ անում է Ադրբեջանը. կատարյալ անհարգալից վերաբերմունք իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, խաղաղ բնակչությանը պատճառած ավերածություններ և արգելված զենքի օգտագործում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան
17:10 Առնվազն 4 ռազմագերի դաժան վերաբերմունքի են ենթարկվել մինչ սպանվելը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան
17:05 Ադրբեջանական հրթիռակոծությունից սպանվել է 59-ամյա քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը
15:50 ԵՄ-ն 400 հազար եվրոյի չափով օգնություն է տրամադրել ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը: ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը
14:45 Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Թուրքիայում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը: IRNA լրատվական գործակալություն
14:40 Ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստերից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններով
14։35 Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները հրթիռակոծվել են հակառակորդի կողմից: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
14:20 Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյան
12:40 Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ օգնությունը կտրամադրի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք: Ռուսաստանի ԱԳՆ
11:10 Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն կտրամադրի Արցախին: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբ
10:55 Ադրբեջանի կողմից կրկին Շուշին հրթիռակոծելու հետևանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
10։00 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը
09:45 Ստեփանակերտը առավոտյան հրթիռակոծվել է, թիրախը կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Արցախի պետական արտակարգ իրավիճակների ծառայություն
00:20 Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆորային զինատեսակ, որը զանգվածային ոչնչացման բնույթի է և արգելված է Ժևի կոնվենցիաներով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
00:10 85-ամյա հայ կինը պատմել է Ադրբեջանում իր գերեվարված լինելու ժամանակ անմարդկային վերաբերմունքի մասին։