Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 03.11.2020
03 նոյեմբերի, 202023:25 Շուշին կրկին հրթիռակոծվել է. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
22:00 Արցախն ահաբերկչության դեմ պայքարի առաջնագծում է. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան
21:55 Զելենսկին կասեցնում է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանի բաղադրիչների մատակարարման պայմանագիրը. ZN ուկրաինական կայք
21:50 Տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների կեսից ավելին ոչնչացվել է. Արցախի նախագահ
21:35 Ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին. վիրավորվել են երկու քաղաքացիական անձ. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
21:25 Հակառակորդը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը և Շուշին. Արցախի պաշտպանության նախարարություն
20:45 Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ մոտ 230 սիրիացի վարձկաններից բաղկացած նոր խումբ է տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախում հայերի դեմ կռվելունպատակով. Infoteka24
20:25 Ադրբեջանի ռազմական կորուստները. ինֆոգրաֆիկա
19:20 Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերից ընդունված համատեղ հայտարարությունում բանակցային գործընթացի ձևաչափը մնացել է անփոփոխ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով
19:10 Բացի բանակցայինից այլ ճանապարհները պատմական փակուղի են տանում. նախագահ Սարգսյանի հարցազրույցը PБK-ին
18:30 Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղակայված վարձկանների թիվը հասնում է 2000-ի. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար
18:00 ԼՂ ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը SIR-ին
17:40 Հակառակորդն օրվա ընթացքում ռազմական ավիացիա է կիրառել Մարտունու ուղղությամբ և հրթիռակոծել է Շուշի քաղաքը. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
16:40 Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ
16:30 Միացյալ Նահանգները երկու կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ
13:30 Իրանի գերագույն առաջնորդը Արցախ անհապաղ զինադադարի կոչ է արել. «Mehr» լրատվական գործակալություն
12:20 Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված նոր զենք. Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
09:40 Լեռնային Ղարաբաղի հրթիռակոծումը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
00:05 Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում գտնվող առնվազն 1815 հա անտառների կանխամտածված հրդեհումը ռազմական հանցագործություն է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան