Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 04.11.2020
04 նոյեմբերի, 202023:50 Ադրբեջանի օդուժի չորրորդ ԱԹՍ-ն խոցվեց Հայաստանի օդային տարածքում: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
23:20 Վլադիմիր Պուտինը քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հաղորդում են Կրեմլից
23:05 ՄԻԵԴ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի միջազգային նորմերը: TASS, Փարիզ
20:50 Հայաստանի օդային տարածքում ոչնչացվել է 3 ադրբեջանական ԱԹՍ: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
18:45 Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
18:15 Մինչ այս պահը առնվազն 50 քաղաքացիական անձ զոհվել և 148-ը վիրավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
17:55 Ռուսաստանն անում է ամեն հնարավորը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար: Նախագահ Պուտին
16:25 Թիրախավորված, զինված հարձակումը խաղաղ բնակավայրերի վրա արգելված զինատեսակներով, ինչպիսիք են կասետային ռումբերն ու քիմիական տարրեր պարունակող մասսայական ոչնչացման զենքերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանը հետապնդում է խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու նպատակը: Միջազգային կազմակերպությունների արձագանքը Արցախում տեղի ունեցող դեպքերին անհամաչափ է․ գերակայում են քաղաքական պատճառները: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան
15:40 Մեր սահմանների անվտանգությունը և դրանց մոտակայքում ահաբեկիչների բացակայությունը չափազանց կարևոր է մեզ համար: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի
14:25 Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթ
13:45 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է նաև Եվրոպայի անվտանգության համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
10:30 Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական զինված ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Արցախի պաշտպանության բանակ
09:55 Հակառակորդը վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը․ ծանր հրետանի է կիրառվել Շուշիի ուղղությամբ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն