Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 05.11.2020
05 նոյեմբերի, 202020:55 Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ռուսաստանի ԱԳՆ
19:05 Ադրբեջանում գերեվարված հայազգի Միշա Մելքումյանը բռնության արդյունքում է մահացել: Հայաստանի քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան
18:45 Հակառակորդը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
18:30 Սիրիայից 342 վարձկան Ադրբեջանից մեկնել են տուն: Infoteka24
18:25 Ադրբեջանում կա 21 հայ ռազմագերի: Հայաստանի քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան
18:20 Հոկտեմբերի 10-ից մենք չենք թիրախավորում Արցախի քաղաքները: Իլհամ Ալիևը EFE- ին տված հարցազրույցում
18:05 Ստացված տեղեկատվության համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամները, որոնց ձեռքերն արյան մեջ են թաթախված: Մենք խոսում ենք արմատական վարձկանների մասին, ովքեր հետևում են ջիհադիզմի գաղափարախոսությանը: Այս ամենը չի կարող մեզ չանհանգստացնել, քանի որ նման զարգացումը կարող է հանգեցնել արդեն Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը: ԱԳՆ Ռուսաստանի մամուլի խոսնակ Մարիա Զախարովա
16:05 Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը մեկնեց առաջնագիծ: Արմենպրես
15:10 Դպրոցում բռնության և ծաղրի դեմ պայքարի միջազգային օրը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով այսօր խախտվում է Արցախի շուրջ 24000 աշակերտների կյանքի և կրթության իրավունքը: 1News
14:50 Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան Հարավային Կովկասում հակամարտությունն արագ դադարեցնելու համար: Նախագահ Պուտին
13:45 Արցախի ճանաչման հարցի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ԵՄ գործընկերների հետ: ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց
13:35 Միջազգային հանրությունը ձախողել է: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան
12:00 Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, չի կարող ունենալ ապագա: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան
00:25 Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական հիվանդանոցների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ուժգին հարվածները և հարձակումները խաղաղ բնակչության կյանքի իրավունքի, առողջության, խոշտանգումներից զերծ լինելու, գույքի և այլ իրավունքների կոպիտ խախտում են: Այդ հարձակումները հատկապես արգելված են և շատ ավելի ծանր COVID-19 համավարակի ընթացքում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան