Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 07.11.2020

07 նոյեմբերի, 2020

23:50 Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կրեմլ

23:15 Երրորդ համաշխարհային պատերազմը, հիբրիդային պատերազմի տեսքով,  ճանապարհին է:  Նիկոլ Փաշինյանը՝ գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում

21:10 Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

20:50 ԱՀ ԱԳ նախարարի հայատարարությունը՝ Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

18:35  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կրեմլ 

18:20 Ստեփանակերտը հակառակորդի թիրախում է: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

15:40 Ֆրանսիացի 39 պատգամավոր միացել է Մակրոնին ուղղված նամակին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը:  Ֆրանսիացի պատգամավոր Գի Տեսիե

15:10 Արցախի Մարտունու շրջանը շարունակաբար ենթարկվում էր հրթիռակոծության: Մարտունու քաղաքապետ

15:00 ԵՄ-ն օգնություն կտրամադարի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին: ԵՄ Արևելյան հարևաններ

14:55 Հակամարտության գոտում ծայրահեղականների տեղակայումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆ

13:30 Թուրքիան ամենուր անկայունություն է տարածում: ՀՀ նախագահը՝ բելգիական La Libre Belgique պարբերականին տված հարցազրույցում

10:10 Գիշերվա ընթացքում Շուշին շարունակաբար հրթիռակոծվել է:  ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

00:45 Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն ու պատերազմական հանցագործությունները: ԱՀ ԱԳ նախարար

00:10 Արցախը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ։ ԱՀ ԱԳ նախարար

Տպել էջը