Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 08.11.2020
08 նոյեմբերի, 202023:25 Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին երրորդ զեկույցը: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին և իրավապաշտպան կազմակերպություններին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան
19:15 Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական հրթիռակոծության արդյունքում քաղաքացիական անձ է վիրավորվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
17:20 Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու: RIA Novosti
14:55 Պատերազմի պատճառով 24,000 դպրոցական զրկված է կրթության իրավունքից: Շուրջ 30,000 ուսանողների իրավունքներ են խախտվել, որոնցից 24,000-ը դպրոցականներ են, շուրջ 4,000` նախադպրոցական տարիքի երեխաներ, իսկ մնացածը` քոլեջի և համալսարանի ուսանողներ: Արցախի կրթության և գիտության նախարար Լուսինե Ղարախանյան
14:45 Ադրբեջանի զինված ուժերը Մարտունու ուղղությամբ նահանջում են: WarGonzo
14:25 Մեր պահանջն այն է, որ ահաբեկչական խմբավորումները չպետք է կարողանան որևէ կերպ հաստատվել տարածաշրջանում: Ահաբեկիչների ներկայությունն անընդունելի է մեզ համար: Իրանի ԶՈՒ մամուլի խոսնակ
13:15 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին:
12:20 Ադրբեջանում գերության մեջ պահվող ևս 6 հայ զինծառայողի հետ կապված դիմում է ներկայացվել ՄԻԵԴ: Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան
02:05 Ադրբեջանի զինված ուժերը ութ հեռահար հրթիռներով շարունակել են ավիրել Ստեփանակերտի բնակելի շենքերը և երաժշտական դպրոցը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
00:50 Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: TASS